Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Ռուսաստանը ևս 5 կազմակերպություն անցանկալի է հայտարարել

Дата публикации: 15-08-2026 09:03:35

Եթե կազմակերպությունն անցանկալի է ճանաչվում ՌԴ-ում, դրա գործունեությունն արգելվում է երկրում, իսկ դրա հետ համագործակցողները քրեական հետապնդման կարող են ենթարկվել։

Основное содержимое страницы с новостью.

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն իր, այսպես կոչված, անցանկալի կազմակերպությունների ցանկում ավելացրել է ևս հինգ կազմակերպություն։ Դրանց թվում են՝

  • ամերիկյան «Հիշատակի հանրությունը» (Remembrance Society),
  • «Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ը (Victims of Communism Memorial Foundation),
  • «Իտալիայում ազատ ռուսների ասոցիացիան» (Associazione dei Russi Liberi in Italia),
  • Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի անկախ գրականության և սոցիալական շարժումների գերմանական հետազոտական կենտրոնը (Forschungsstelle für unabhängige Literatur und gesellschaftliche Bewegungen Osteuropas an der Universität Bremen),
  • վրացական «Բաթումիի ռուսներ» ՀԿ-ն

«Հիշողության հանրություն»-ը զբաղվում է տոտալիտարիզմի, մասնավորապես՝ ստալինյան բռնաճնշումների ուսումնասիրությամբ: Այն «Մեմորիալ»-ի գործընկերն է, որը, ինչպես իր բազմաթիվ դուստր կազմակերպությունները, 2010-ական թվականներից ի վեր հետապնդվում է Ռուսաստանի իշխանությունների կողմից:

«Կոմունիզմի զոհերի հիշատակի հիմնադրամ»-ը հիմնադրել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2013-ին և զբաղվում է կոմունիստական ռեժիմների զոհերի հիշատակի հավերժացմամբ և այս ոլորտում լուսավորչական գործունեությամբ։

«Իտալիայում ազատ ռուսների ասոցիացիան» գոյություն ունի 2021-ից: Այն կազմակերպում է խաղաղ ցույցեր, հանդես է գալիս հանուն Ուկրաինայի հաղթանակի Ռուսաստանի հետ պատերազմում և դեմ է Ռուսաստանում քաղաքական բռնաճնշումներին:

«Դոժդ» ինտերնետային հեռուստաընկերությունը նշում է, որ Ռուսաստանի իշխանությունները նախկինում այս ասոցիացիան հայտարարել էին անցանկալի, բայց այլ անվամբ՝ Comunità dei Russi Liberi in Italia:

Բրեմենի համալսարանի Արևելյան Եվրոպայի անկախ գրականության և սոցիալական շարժումների գերմանական հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 1982-ին, հետազոտություններ է անցկացնում նախկին Արևելյան բլոկի երկրների մշակույթի և հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Բաթումի ռուսները» Ռուսաստանի քաղաքացիների հիմնած հակապատերազմական միավորում է, որոնք 2022-ի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից լայնածավալ ներխուժումից հետո տեղափոխվել են Վրաստան: Այն դեմ է Ռուսաստանի կառավարության քաղաքականությանը և Ուկրաինայում պատերազմին և օգնություն է ցուցաբերում Ռուսաստանից տեղափոխվածներին:

Արդարադատության նախարարության անցանկալի կազմակերպությունների ցանկում ավելացվել է նաև «Մարդու իրավունքների հիմնադրամը»։ Սակայն դրա անցանկալի կարգավիճակի մասին հայտարարվել էր ավելի վաղ․ Գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել օգոստոսի 6-ին, իսկ Արդարադատության նախարարությունը թարմացրել է իր ռեեստրը՝ հիմնվելով դատախազության առաջարկության վրա։

Հիմնադրամը հիմնվել է 2005-ին ԱՄՆ-ում։ 2012-ից դրա նախագահը ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովն է, իսկ 2024-ից՝ Յուլիա Նավալնայան՝ 2024-ին բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը։

Եթե կազմակերպությունն անցանկալի է ճանաչվում Ռուսաստանում, դա նշանակում է, որ դրա գործունեությունն արգելվում է երկրում, իսկ դրա հետ համագործակցողները քրեական հետապնդման կարող են ենթարկվել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Կազմակերպված ստրկություն». ՌԴ միգրացիոն կանոնների խստացումը կարող է հարվածել աշխատանքային միգրանտներին09.8417-08-2026
2Войска РФ пресекли действия пяти украинских диверсионно-разведывательных групп0012-03-2023
3МО РФ сообщило о пресечении действий пяти украинских ДРГ на купянском направлении0016-05-2023
4МО РФ рассказало о пресечении деятельность пяти украинских ДРГ на купянском направлении0005-04-2023
5ООН считает, что призывы к исключению РФ из организации не способствуют поиску мира0016-02-2023
6МИД: Россия не присоединится к каким-либо антикорейским заявлениям и документам0026-09-2025
7В МИД России призвали не медлить с проведением встречи "пятерки" СБ ООН, ФРГ и Ирана0015-08-2020
8Небензя: Россия не видит оснований продлевать механизм трансграничной помощи в Сирии0030-05-2023
9Источник сообщил, что какой-либо диалог РФ с НАТО сейчас исключен0017-12-2022

Классификация: Политика. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 10.41. Источник: www.azatutyun.am.