Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Comment on Արգելված է Արցախ լսելը by Լավատես

Дата публикации: 24-09-2026 12:53:52

Նախքան ընտրությունները մեր պոլիտես քաղաքական ուժերը պետք է իդիոտես ընտրողներից պոլիտես ընտրող դարձնեն եւ երբ պոլիտես ընտրողների քանակը կգերազանցի իդիոտես ընտրողների քանակին, այդ դեպքում էլ կընտրվեն պոլիտես պետական գործիչներ, իսկ եթե չգերազանցի, կընտրվեն իդիոտես պետական գործիչներ: Ընտրությունները միայն քննությունն է, թե ինչպես են մեր քաղաքական ուժերը պատրաստվել քննություններին: Երբ մեր պոլիտես քաղաքական ուժերը միավորվեն միակ ռազմավարական օրակարգի շուրջ՝ մի կողմ թողնելով մարտավարական տարաձայնությունները, իդիոտես կառավարությունը իդիոտ չի, որ չենթարկվի պոլիտեսների օրակարգին: Իսկ այն քաղաքական ուժերը, ովքեր ռազմավարականը մարտավարականից չեն տարբերում, դրանք նույնպես իդիոտես ուժեր են:
Ռազմագիտությունը եւ քաղաքագիտությունը դպրոցներում եւ ինստիտուտներում պարտադիր տեսական եւ կիրառական առարկաներ պետք է դառնան, որպեսզի քաղաքացին պրոֆեսիոնալ ծառայի բանակում եւ պետությանը եւ պրոֆեսիոնալ ընտրություն կատարի ընտրությունների ժամանակ:

Основное содержимое страницы с новостью.

Կառավարող Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներն ու կառավարության անդամները լքել են ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում՝ արցախցիների վերաբերյալ քննարկումը, երբ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ասել է, որ դրան ներկա են նաեւ Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչներ։ Հիշեցնեմ, որ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը Դոնթի բանաձեւի համաձայն հատկացվել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությանը։

Իհարկե, հազիվ թե որեւէ մեկի մոտ զարմանք առաջացնի այն, որ Արցախի պետական ինստիտուտների անունը լսելուց հետո Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները լքում են դահլիճը։ Ընդ որում, նրանք երեւի թե դրանից ընդամենը երկու օր առաջ ներկա են եղել Հանրապետության հրապարակում հարկատուների փողով կազմակերպված ճոխ հանդիսությանը, որը անկախության 35-րդ տարեդարձի մասին էր։ Եվ թերեւս հիացական դեմքով ունկնդրել են Նիկոլ Փաշինյանի ելույթը, որն ըստ էության արտահայտում էր նրա հանրայնացրած վաղեմի «իմաստը»՝ Արցախի կորստով ձեռք ենք բերել անկախություն։ Մի «իմաստ», որն ավելի բաց հայտարարել էր կառավարության անդամներից մեկը՝ Արցախի էթնիկ զտման օրերին։

Արցախի գնով ձեռք բերած անկախության «բանաձեւը» այն է, որ չպետք է անել բաներ, որոնք անախորժ են Ադրբեջանի համար։ Մինչեւ անգամ արգելված է Արցախ բառը։ Օրինակ, Իլհամ Ալիեւին, նրա ներկա ու նախկին պաշտոնյաներին ոչ միայն արգելված չէ Սեւանն, օրինակ, անվանել ադրբեջանական բառով, կամ Հայաստանի այլ տարածքները, իսկ Հայաստանն էլ՝ «Արեւմտյան Ադրբեջան», բայց հայաստանցի պաշտոնյաներին արգելված է արտասանել Արցախ բառը։

Եթե հանկարծ դուրս թռավ որեւէ մեկի շուրթերից, ապա նա դրանից անմիջապես հետո մի քանի անգամ կրկնում է՝ Ղարաբաղ։ Ռեկորդը առայժմ պատկանում է ԱԽ նորանշանակ քարտուղարին, որը այն ժամանակ, երբ դեռ ԱԺ նախագահ էր, շփոթվելուց եւ Արցախ անունն արտասանելուց հետո չորս անգամ է հաջորդաբար կրկնել Ղարաբաղ։ Ով գիտե, շուտով գուցե «անկախություն» բերած կառավարությանը Ադրբեջանը կպարտադրի չբավարարվել Արցախի հանկարծակի հիշատակումից հետո մի քանի անգամ Ղարաբաղ կրկնելով, այլ մինչ այդ նախ սպիրտով ախտահանել շուրթերը։ Կասկածո՞ւմ եք, որ դա կարվի՝ «հանուն հարատեւ անկախության», որը յուղի նման կուլ է տալիս երջանիկ ընտրազանգվածը։

Կարդացեք նաև

Առայժմ իհարկե, Արցախ անունը չարտասանելուց զատ, պայման է թերեւս Արցախ անունը նաեւ չլսելը։ Կառավարության անդամներին ու մեծամասնության պատգամավորներին ոչ միայն արգելված է Արցախ անունն արտասանելը, այլ փաստորեն՝ նաեւ լսելը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1 Comment on Նիկոլ Փաշինյանը միլիարդներ է տրամադրել իր շրջապատին, փաստաթղթերը մոտս են. Օսիպյան by Մ. Հայդուկ Շամլեան 08.8924-09-2026
2 Comment on «Շատ կարևոր է, որ անկախության 35-ամյակի առիթով հստակ ասվի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները համար մեկ սպառնալիքն են մեր անկախ պետականության համար»․ Լևոն Զուրաբյան by Մ. Հայդուկ Շամլեան 08.7421-09-2026
3Στον δρόμο για την τέλεια καταιγίδα07.422-09-2026
4 Comment on Սիրանուշ Սահակյանը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ. Եթե Ռուբեն Վարդանյանի պնդումներն իսկապես «անհիմն» են, պատասխանը պարզ է՝ ներկայացրեք Ումբակիում պահվող յուրաքանչյուր հայ բանտшրկյալի վերաբերյալ փաստաթղթերը» by Հայ մարդ 07.3825-09-2026
5 Comment on «Տպավորություն ունեմ, որ Նիկոլը մեծ դավադրություն է պատրաստում Հայաստանում» by Հայ մարդ 07.9419-09-2026
6 Comment on Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, թե «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն», չի դիմանում նույնիսկ նվազագույն քննադատությանը. Ստեփան Հասան-Ջալալյան by Հայ մարդ 06.426-09-2026
7הרב לא יכול להחליט במקומך08.5726-09-2026
8Η αλαζονεία, το γκουβέρνο και τα μηνύματα06.5525-09-2026
9 Comment on ՄԱԿ-ի ամբիոնը, Էրդողանը և Հայաստանի փակ սահմանը. Արամ Սարգսյան by Սարգիս Զեյթունյան 01024-09-2026
10Τζάμπα υποσχέσεις με τα λεφτά μας08.5611-09-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 5.18. Источник: www.aravot.am.