ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի։ Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դիտորդական առաքելությանը մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ կարևորելով առաքելության գործունեության շարունակականությունն ու հետագա զարգացումը։
13:50 10.10.2026
2026 թվականի սեպտեմբերին 24-ին և 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը և աշխատակիցները համապատասխանաբար հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի […] ...
13:36 10.10.2026
Հայտնաբերվել է N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...
13:25 10.10.2026
Շղթայական ավտովթար Երևանի Դավիթ Բեկի փողոցում
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Վահե Դ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Ղ․-ի վարած «Changan» մակնիշի, արցախցի 40-ամյա Մկրտիչ Ք․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով […] ...
13:10 10.10.2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:20-16:00-ը, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի, Զեյթուն, Կանակա, Մալաթիա, Մեքենաշինարարներ, Մմշ, Սեբաստիա փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
13:00 10.10.2026
Ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն․ Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնի կապակցությամբ ու հրավիրել միասին նշելու։ «Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն։ Այնպես որ, ընտանիքով, ընկերներով դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը։ Կհանդիպենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։ ...
12:57 10.10.2026
Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է, որ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ. հոկտեմբերի 9-ը ներառյալ. դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 862 հատ կամ օգտագործվել է 75%-ը դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը՝ […] ...