Երբ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, պետք է հասկանան, որ ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, պարտադիր չէ՝ մի քանի անգամ ասենք՝ ժողովուրդ ջան, ինչ-որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջն այդ ծավալի աշխատանք անելուց իդեալական հարթության և որակի ասֆալտն է… Նույնը վերաբերում է մեր բոլոր մնացած աշխատանքներին»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: