Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Дата публикации: 31-07-2026 09:27:59

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և […]

Основное содержимое страницы с новостью.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից:

Գևորգ Մանթաշյանը բարձր է գնահատել դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության։

Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ համատեղ աշխատանքը մշտապես առանձնացել է արդյունավետությամբ, գործնական արդյունքներով և կոնկրետ ձեռքբերումներով՝ վստահություն հայտնելով, որ ձևավորված համագործակցությունը շարունակական բնույթ կկրի նաև ապագայում։
Դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտոնավարման ողջ ընթացքում ձևավորված սերտ համագործակցության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել դիվանագիտական առաքելություն իրականացնել Հայաստանում։ Նա անդրադարձել է նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրերին և ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղություններում և կարող է կարևոր դեր զբաղեցնել համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև B2B ձևաչափով կապերի ակտիվացմանը, ինչպես նաև հայկական և հնդկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությանը Հայաստանում և Հնդկաստանում անցկացվող ոլորտային համաժողովներին և մասնագիտական միջոցառումներին։

Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել դեսպան Նիլակշի Սահա Սինհային արդյունավետ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության ընթացքում։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները07.1430-07-2026
2Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին09.0504-07-2026
3Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ06.513-08-2026
4Президент Армении подписал указ о назначении Пашиняна премьером-министром07.1302-08-2026
5Пашинян назначил первого замначальника Генштаба ВС Армении0013-04-2021
6Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ-ում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման համար08.916-07-2026
7Armenia's president appoints Nikol Pashinyan as prime minister01002-08-2026
8Пашинян назначил нового главу Службы нацбезопасности0028-06-2025
9Премьер Армении назначил замглавы МИД Армена Григоряна секретарем Совбеза0019-08-2021
10Пашинян назначен премьером Армении021.1602-08-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7.14. Источник: www.shantnews.am.