Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ-ում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման համար

Дата публикации: 16-07-2026 11:43:28

Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարան կառուցելու ծրագրի շրջանակում առաջակվում է ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված, առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն։ 2026 թ. ապրիլի 17-ին կնքվել է պայմանագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի միջև։ «Ֆայրբըրդ ԷյԱյ» -ը հանդիսանում է արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային […]

Основное содержимое страницы с новостью.

Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք ռազմավարական նշանակության արհեստական բանականության գործարան կառուցելու ծրագրի շրջանակում առաջակվում է ձեռք բերել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված, առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն։ 2026 թ. ապրիլի 17-ին կնքվել է պայմանագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի միջև։ «Ֆայրբըրդ ԷյԱյ» -ը հանդիսանում է արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն, որը տրամադրում է մեծածավալ GPU հաշվողական ռեսուրսներ, որոնք նախատեսված են արհեստական բանականության ժամանակակից մոդելների ուսուցման և գործարկման, գիտական հետազոտությունների համար։ Համակարգերը կառուցված են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ պահանջող «պահանջկոտ» առաջադրանքներին աջակցելու համար:

Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 2026թ.-ին գործարկել կովկասյան տարածաշրջանում առաջին և ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգիչը՝ աշխատող NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։ Ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում և իրականացվելու է բացառապես Ընկերության կողմից` վերջինիս` միջազգային գործընկերների (այդ թվում` ԷնՎԻԴԻԱ ամերիկյան ընկերության) հետ ունեցած ռազմավարական գործընկերային հարաբերությունների շնորհիվ։ Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է իրականացնել վերաբաշխում և 957,876,440 դրամ հատկացնել «Արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների /գրաֆիկական պրոցեսորների/ հզորության ձեռքբերում» միջոցառմանը: Միջոցառման նպատակն է հզորացնել ՀՀ-ի տեխնիկական հնարավորությունները և զինել այն 21-րդ դարի լուրջ ենթակառուցվածքներով։ ՀՀ-ում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա։ Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին, անհատ մասնագետներին, ինչպես նաև հանրային իշխանության մարմիններին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին09.0504-07-2026
2Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-հնդկական համագործակցության ընթացքն ու հեռանկարները07.1431-07-2026
3IMEI վերահսկողություն․ պայքար ստվերային տնտեսության դեմ, թե թվային վերահսկողության ընդլայնում07.0130-06-2026
4ԲՏԱՆ-ում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման հնարավորությունները07.1430-07-2026
5Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի գլխավոր էներգամատակարարը․ զրույց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ06.513-08-2026
6ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն08.8510-08-2026
7 Федеральный закон от 26 июля 2026 г. № 243-ФЗ "О поддержке развития технологий искусственного интеллекта в Российской Федерации" 021.7631-07-2026
8Федеральный закон от 26 июля 2026 г. № 243-ФЗ "О поддержке развития технологий искусственного интеллекта в Российской Федерации"021.7631-07-2026
9Технологии искусственного интеллекта 20260523-06-2026
10В Минпромторге Российской Федерации прошел финал Всероссийского инженерного конкурса 2025/26 г.019.0923-06-2026

Классификация: Партнеры. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.9. Источник: www.shantnews.am.