Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվում են, «Ուժեղ Հայաստանը» ներողություն չխնդրեց

Дата публикации: 14-08-2026 16:46:47

Էդգար Ղազարյանի հայտարարության շուրջ երկու օր է՝ պտտվում են իշխանություն-ընդդիմություն հակադարձումները։

Основное содержимое страницы с новостью.

Իշխանությունն այսօր շարունակում էր ներողություն ակնկալել «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Էդգար Ղազարյանից։ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարում էր՝ իշխանության ցանկությունը կատարելու համար չի եկել Ազգային ժողով ու լռում, իսկ նրա խմբակցությունը հղում էր անում օրենքին, ըստ էության հասկացնելով, որ ներողություն չի լինելու:

Երեկվանից խորհրդարանի գլխավոր հերոսը Էդգար Ղազարյանն է, որի հայտարարության շուրջ երկու օր է՝ պտտվում են իշխանություն-ընդդիմություն հակադարձումները։

Նրա երեկվա ելույթից հետո բանն ուր որ է հասնում էր քաշքշոցի:

Երեկ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ինքն էլ կուսակցի խոսքը բարեվարքության խախտում էր որակել, խոստացել քննարկել Ղազարյանի ասածը ու հետագա քայլերի մասին տեղյակ պահել։

«Ելույթները կարող են լինել սուր, կարող են լինել վիրավորական, կարող են լինել անընդունելի և այլն։ Այդ ժամանակ ի՞նչ է պետք անել։ Մենք սահմանափակված ենք Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստի խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում», - այսօր ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանը:

Խորհրդարանի փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Արամ Վարդևանյանը, այն էլ ոչ ուղղակի, նիստը վարող ՔՊ-ական Հայկ Կոնջոլյանի երեկվա արձագանքին անդրադարձավ։ Երեկ ընդդիմադիրները միայն սեփական կուսակցի ձևակերպումներն էին խնդրահարույց որակել։

«Նիստը նախագահելու շրջանակներում չափազանց կարևոր է ոչ թե իրավիճակը լրացուցիչ սրել, նիստը նախագահողը մեր խմբակցության կողմից ոչ ընդունելի որակված արտահայտության հաջորդող ժամանակահատվածում ի՞նչ արտահայտություններ արեց», - ասաց Վարդևանյանը։

Մինչ ընդդիմությունն ակնկալում էր «սխալին սխալով չպատասխանել», Էդգար Ղազարյանի արտահայտությունից վիրավորված ներողություն ակնկալող իշխանական պատգամավորները, նրանց թվում Ազգային ժողովի նախագահը, այսօր Էդգար Ղազարյանի մասին խոսում էին նույն արտահայտություններով։ Եվ նախագահողը թիմակիցներին չէր սաստում:

Իշխանականներն ասում են՝ աչք փակել չի լինելու, լինելու է պատասխան ու անհամաչափ պատասխան. «Սրիկայությունը, եթե վիրավորանք է, ուրեմն թող գա ներողություն խնդրի։ Եթե համարում եք, որ վիրավորանք չի, շատ լավ, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը առավոտից էր ներողություն ուզում լսել Ղազարյանից:

Ինչո՞ւ մտքափոխվեց «Ուժեղ Հայաստան»-ը։ Արդյո՞ք պատճառը երեկվանից հնչող քննադատությունն է Ղազարյանին մենակ թողնելու համար։ Երեկվա վեճից հետո միայն «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը պաշտպանեց նրան։

«Բացարձակ հակասություն չկա։ Պարոն Վարդևանյանը հղում է արել Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին, որով մենք բոլորս պարտավոր ենք, ոչ թե կարող ենք ցանկանալ կամ ոչ, այլ պարտավոր ենք առաջնորդվել», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Մարիաննա Ղահրամանյանը։

Երեկվա միջադեպից հետո Էդգար Ղազարյանը փոխել է իր տեղը նիստերի դահիճում։ Նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկից ի վեր նա նստում էր ՔՊ-ական պատգամավորների հարևանությամբ, իսկ այսօր տեղափոխվել է վերջին շարք ու լրիվ այլ թև՝ ավելի մոտ ընդդիմադիր «Հայաստան»-ին։ Պնդում էր՝ խմբակցությունից նեղացած չէ, իրեն անպաշտպան չի զգում, անկախ պատգամավոր դառնալու մտադրություն չունի, մանդատից հրաժարվելու՝ առավել ևս։

Իրենք չեն անցնելու չափերը, բայց համաչափ ու մի բան էլ ավելին արձագանքելու են հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիրը»։ Արդյո՞ք իշխանության առանց վիրավորանքների աշխատելու առաջարկը արդեն հաջորդ լարվածությամբ կվերածվի բախման։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Իշխանությունը արձագանք է պահանջում Էդգար Ղազարյանից, նա դեռ լուռ է07.914-08-2026
2«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին06.414-08-2026
3«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով07.0613-08-2026
4Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները08.810-08-2026
5Ինչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ06.6412-08-2026
6В Ереване возобновились акции протеста с требованием отставки премьера Пашиняна0012-11-2020
7Գյումրիում ընդդիմությունը «հետնահանջ չի անելու»09.1814-08-2026
8ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի երկրորդ ընդդիմադիր թեկնածուի հարցը 01014-08-2026
9«Դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց». կաթողիկոսի գործով դատական նիստն ավարտվեց05.0407-08-2026
10ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանց01017-08-2026

Классификация: Международные. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 7.09. Источник: www.azatutyun.am.