Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

Եվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովները

Дата публикации: 10-08-2026 16:20:19

Ազգային ժողովում այսօր շարունակվեց 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: 53 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալը։ Այդ պաշտոնի համար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։
Վարդևանյանի ընտրության հարցում վճռորոշ եղան «Քաղաքացիական պայմանագրի» ձայները։ Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը մինչև փակ-գաղտնի քվեարկությունը հայտարարեց, որ կապահովեն բավարար թվով ձայներ, որպեսզի Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվի Արամ Վարդևանյանը։ Իսկ ավելի ուշ արդեն բացատրեց՝ չէին ցանկանում, որպեսզի Ազգային ժողովի աշխատանքը տապալվի և հենց այդ պատճառով ձայների անհրաժեշտ քանակն ապահովեցին։
«Անձն ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար չափով ձայներ ապահովել։ 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից պակասում է իրենց 13 ձայնը, այդ թվում նաև Արթուր Սարգսյանի բացակայությունն ենք հաշվի առել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:
Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ ձայներն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» տվեց, որպեսզի ընտրվի՝ ելնելով սահմանադրաիրավական կարգավորումներից և ընթացակարգերից։
«Դա նաև պարտականություն է ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված պաշտոնների՝ լինի Ազգային ժողովի նախագահի տեղակալը, թե մշտական հանձնաժողովների նախագահների մասով, Սահմանադրական դատարանի որոշման էությունը դրանում է, ի դեպ 2023 թվականի որոշման մասին եմ ասում»,- շեշտում է Վարդևանյանը։
Քննարկվեց մշտական հանձնաժողովներ ստեղծելու ԱԺ որոշման նախագիծըԱյնուհետև պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովներ ստեղծելու Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ էության, նույն թվով և նույն անվանումներով հանձնաժողովներ ստեղծվեցին, միայն փոխվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անվանումը, դարձավ Աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողով։ Որոշման նախագծին կողմ քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիրը», ընդդիմությունը ձեռնպահ էր։
ԱԺ-ում կգործի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովԱյս որոշման նախագիծը ևս ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը։ Նախորդ խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չկար։ Այս անգամ նախաձեռնությամբ հանդես եկան պատգամավորները, որոշեցին, որ խորհրդարանում պետք է լինի ժամանակավոր հանձնաժողով։ Այն կունենա 10 անդամ. 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 5-ը՝ ընդդիմադիր 2 խմբակցություններից: Այստեղ հավասար քանակով են ձայները լինելու. առաջին 6 ամսում նախագահելու է իշխանական թեկնածուն, հետո ռոտացիոն կարգով փոխվելու է, և նախագահությունն անցնելու է ընդդիմությանը: Եթե որևէ հարց էթիկայի հանձնաժողով հասնի, և ձայները հավասար քանակով բաշխվեն, ապա այստեղ վճռորոշ կլինի հանձնաժողովի նախագահի ձայնը: Այս նախագծին ընդդիմադիր երկու խմբակցությունները ևս կողմ քվեարկեցին: Այսինքն՝ 9-րդ գումարման խորհրդարանում կգործի նաև Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։
Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանն ակտիվ էր հատկապես ընդդիմադիր պատգամավորներից Էդգար Ղազարյանը։
«Ինձ հետաքրքիր է, առհասարակ, ձեր վերաբերմունքը էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի նկատմամբ։ Օրինակ՝ այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա կամ հայհոյում է անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու», -հարցրեց Ղազարյանը:
ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանը շեշտեց.
«Այդ թվում և այն դեպքերի հետ կապված, երբ, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցությունների պատգամավորներին, պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով»:
Էդգար Ղազարյանը երբ ելույթ է ունենում, ըստ էության, «Քաղաքացիական պայմանագրի» անունը չի հնչեցնում և ուղիղ ասում է, որ դիմում է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների անդամներին:
Այս հարց ու պատասխանից հետո արդեն խմբակցության ղեկավարները 12 հանձնաժողովներից ընտրեցին այն հանձնաժողովները, որոնցում պատրաստվում են նախագահների թեկնածուներ առաջադրել, բաժանվեց հանձնաժողովներն ըստ կարգավորումների: Ութ հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիրը», չորսն անցավ ընդդիմությանը։
Առաջին երկուսի իրավունքը պատկանում էր «Քաղաքացիական պայմանագրին»։ Նրանք կղեկավարեն Պաշտպանության, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները, Արտաքին հարաբերությունները, Տնտեսականը, Կրթությունը, առողջապահությունը, Աշխատանքի և բարեկեցության, ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։
«Ուժեղ Հայաստանը» կղեկավարի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, Տարածքային կառավարման, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովները։
«Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ գոնե համեմատելի լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք: Ակտիվությունը մենք պետք է ցույց տանք՝ ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում։ Այսինքն՝ մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ և առաևտրաշրջանառության վրա աշխատենք»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Մի հանձնաժողով էլ բաժին հասավ «Հայաստան» խմբակցությանը: Նրանք որոշեցին ընտրել Մարդու իրավունքների հանձնաժողովը։
Հանձնաժողովների բաշխումից հետո արդեն պատգամավորները սկսեցին քննարկել տվյալ հանձնաժողովներում իրենց առաջադրած թեկնածուներին։ Առաջինը «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրեց Պաշտպանության հանձնաժողովում իր առաջադրած թեկնածուին՝ Վիլեն Գաբրիելյանին։ Նա հանդես եկավ ելույթով, հետո արդեն պատասխանեց պատգամավորների հարցերին։ Բոլոր հանձնաժողովների թեկնածուները կքննարկվեն, հետո տեղի կունենա գաղտնի քվեարկություն: Կընտրեն արդյոք «Հայաստան» խմբակցության և «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին «Քաղաքացիական պայմանագրից», թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ:


Основное содержимое страницы с новостью.

Ազգային ժողովում այսօր շարունակվեց 9-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: 53 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց խորհրդարանի նախագահի երրորդ տեղակալը։ Այդ պաշտոնի համար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը առաջադրել էր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

ԱԺ փոխնախագահներ՝ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստանից»՝ Արամ Վարդևանյանը

ԱԺ փոխնախագահներ՝ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստանից»՝ Արամ Վարդևանյանը

Վարդևանյանի ընտրության հարցում վճռորոշ եղան «Քաղաքացիական պայմանագրի» ձայները։ Խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը մինչև փակ-գաղտնի քվեարկությունը հայտարարեց, որ կապահովեն բավարար թվով ձայներ, որպեսզի Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվի Արամ Վարդևանյանը։ Իսկ ավելի ուշ արդեն բացատրեց՝ չէին ցանկանում, որպեսզի Ազգային ժողովի աշխատանքը տապալվի և հենց այդ պատճառով ձայների անհրաժեշտ քանակն ապահովեցին։

Արուսյակ Մանավազյանը

Արուսյակ Մանավազյանը

«Անձն ի՞նչ կարևոր է, երբ խմբակցությունն ունի որոշում՝ բավարար չափով ձայներ ապահովել։ 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից պակասում է իրենց 13 ձայնը, այդ թվում նաև Արթուր Սարգսյանի բացակայությունն ենք հաշվի առել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության ղեկավարը:

Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ ձայներն իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» տվեց, որպեսզի ընտրվի՝ ելնելով սահմանադրաիրավական կարգավորումներից և ընթացակարգերից։

Արամ Վարդևանյանը

Արամ Վարդևանյանը

«Դա նաև պարտականություն է ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված պաշտոնների՝ լինի Ազգային ժողովի նախագահի տեղակալը, թե մշտական հանձնաժողովների նախագահների մասով, Սահմանադրական դատարանի որոշման էությունը դրանում է, ի դեպ 2023 թվականի որոշման մասին եմ ասում»,- շեշտում է Վարդևանյանը։

Քննարկվեց մշտական հանձնաժողովներ ստեղծելու ԱԺ որոշման նախագիծը

Այնուհետև պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովներ ստեղծելու Ազգային ժողովի որոշման նախագիծը, որը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ էության, նույն թվով և նույն անվանումներով հանձնաժողովներ ստեղծվեցին, միայն փոխվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անվանումը, դարձավ Աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողով։ Որոշման նախագծին կողմ քվեարկեց միայն «Քաղաքացիական պայմանագիրը», ընդդիմությունը ձեռնպահ էր։

ԱԺ-ում կգործի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով

Այս որոշման նախագիծը ևս ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագրից» Արուսյակ Ջուլհակյանը։ Նախորդ խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չկար։ Այս անգամ նախաձեռնությամբ հանդես եկան պատգամավորները, որոշեցին, որ խորհրդարանում պետք է լինի ժամանակավոր հանձնաժողով։ Այն կունենա 10 անդամ. 5-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 5-ը՝ ընդդիմադիր 2 խմբակցություններից: Այստեղ հավասար քանակով են ձայները լինելու. առաջին 6 ամսում նախագահելու է իշխանական թեկնածուն, հետո ռոտացիոն կարգով փոխվելու է, և նախագահությունն անցնելու է ընդդիմությանը: Եթե որևէ հարց էթիկայի հանձնաժողով հասնի, և ձայները հավասար քանակով բաշխվեն, ապա այստեղ վճռորոշ կլինի հանձնաժողովի նախագահի ձայնը: Այս նախագծին ընդդիմադիր երկու խմբակցությունները ևս կողմ քվեարկեցին: Այսինքն՝ 9-րդ գումարման խորհրդարանում կգործի նաև Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով։

Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկմանն ակտիվ էր հատկապես ընդդիմադիր պատգամավորներից Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը

Էդգար Ղազարյանը

«Ինձ հետաքրքիր է, առհասարակ, ձեր վերաբերմունքը էթիկայի հանձնաժողովի ինստիտուտի նկատմամբ։ Օրինակ՝ այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահը թքում է քաղաքացու վրա կամ հայհոյում է անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նման դեպքերը հի՞մք են էթիկայի հանձնաժողով ստեղծելու», -հարցրեց Ղազարյանը:

ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանը շեշտեց.

Արուսյակ Ջուլհակյանը

Արուսյակ Ջուլհակյանը

«Այդ թվում և այն դեպքերի հետ կապված, երբ, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորը դիմում է միայն երկու խմբակցությունների պատգամավորներին, պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով»:

Էդգար Ղազարյանը երբ ելույթ է ունենում, ըստ էության, «Քաղաքացիական պայմանագրի» անունը չի հնչեցնում և ուղիղ ասում է, որ դիմում է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների անդամներին:

Այս հարց ու պատասխանից հետո արդեն խմբակցության ղեկավարները 12 հանձնաժողովներից ընտրեցին այն հանձնաժողովները, որոնցում պատրաստվում են նախագահների թեկնածուներ առաջադրել, բաժանվեց հանձնաժողովներն ըստ կարգավորումների: Ութ հանձնաժողովը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիրը», չորսն անցավ ընդդիմությանը։

Առաջին երկուսի իրավունքը պատկանում էր «Քաղաքացիական պայմանագրին»։ Նրանք կղեկավարեն Պաշտպանության, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները, Արտաքին հարաբերությունները, Տնտեսականը, Կրթությունը, առողջապահությունը, Աշխատանքի և բարեկեցության, ինչպես նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները։

«Ուժեղ Հայաստանը» կղեկավարի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, Տարածքային կառավարման, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովները։

Նարեկ Կարապետյանը

Նարեկ Կարապետյանը

«Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ գոնե համեմատելի լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը՝ ինստիտուտներ, օրինակ՝ դատական համակարգ, քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք: Ակտիվությունը մենք պետք է ցույց տանք՝ ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում։ Այսինքն՝ մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ և առաևտրաշրջանառության վրա աշխատենք»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը:

Մի հանձնաժողով էլ բաժին հասավ «Հայաստան» խմբակցությանը: Նրանք որոշեցին ընտրել Մարդու իրավունքների հանձնաժողովը։

Հանձնաժողովների բաշխումից հետո արդեն պատգամավորները սկսեցին քննարկել տվյալ հանձնաժողովներում իրենց առաջադրած թեկնածուներին։ Առաջինը «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրեց Պաշտպանության հանձնաժողովում իր առաջադրած թեկնածուին՝ Վիլեն Գաբրիելյանին։ Նա հանդես եկավ ելույթով, հետո արդեն պատասխանեց պատգամավորների հարցերին։ Բոլոր հանձնաժողովների թեկնածուները կքննարկվեն, հետո տեղի կունենա գաղտնի քվեարկություն: Կընտրեն արդյոք «Հայաստան» խմբակցության և «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին «Քաղաքացիական պայմանագրից», թե ոչ, այս պահին դեռ հստակ չէ:

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1«Աչքերով» դիտահորերն ու չհաստատված ասֆալտը․Վանաձորի տապալված ծրագրերի հետքերով07.0613-08-2026
2«Չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր»․ «Ուժեղ Հայաստանը»՝ Ղազարյանի հարցի մասին06.414-08-2026
3Իշխանությունը արձագանք է պահանջում Էդգար Ղազարյանից, նա դեռ լուռ է07.914-08-2026
4ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի երկրորդ ընդդիմադիր թեկնածուի հարցը 01014-08-2026
5ԱԺ-ն քննարկում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 013.4512-08-2026
6Իշխանություն-ընդդիմություն հակադարձումները շարունակվում են, «Ուժեղ Հայաստանը» ներողություն չխնդրեց07.0914-08-2026
7ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. Ռուբինյանն ու Կարապետյանն զգուշացումներ են ուղղում միմյանց01017-08-2026
8Спикером парламента Армении стал кандидат от правящей партии Рубинян09.7803-08-2026
9Экс-президента Армении Саргсяна переизбрали председателем Республиканской партии0018-12-2021
10Լրացավ TRIPP-ի ստորագրման մեկ տարին. իշխանության և ընդդիմության գնահատականները տարբեր են 07.7910-08-2026

Классификация: . Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 8.8. Источник: www.azatutyun.am.