Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Օլիմպավան»-ը փակ է. հավաքականի մարզիկներն աշխարհի առաջնությանը պատրաստվում են Հրազդանի կիրճում

Дата публикации: 07-08-2026 17:24:04

Հայաստանի հավաքականի մարզիկները մենամարտերի աշխարհի առաջնությանը պատրաստվում են բետոնե եզրաքարերին պարապելով։

Основное содержимое страницы с новостью.

Հայաստանի հավաքականի մարզիկները մենամարտերի աշխարհի առաջնությանը պատրաստվում են բետոնե եզրաքարերին պարապելով։ Հայաստանի հավաքականն 9 օրից մեկնելու է Աբու Դաբի։

Մարզիկները Հրազդանի Կիրճում են հավաքվել «Օլիմպավան»-ի փոխարեն։ Քննչական կոմիտեն չի բացում սպորտային համալիրի դռները, որ կապարակնքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու օրը։

Սպորտային համալիրը 13 տարի առաջ կառուցել է Գագիկ Ծառուկյանը։

Խառը մենամարտերի պատանիների աշխարհի առաջնությունն օգոստոսի 16-ից 23-ն է, ու Հայաստանի հավաքականը զրկված է մարզագույքով հագեցած համալիրում պատրաստվելու հնարավորությունից։ Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահը «Ազատության»-ը պատմել էր, որ այս պայմաններում լիարժեք մարզվել չեն կարողանում։

«Օլիմպավան»-ի դռները կապարակնքելուց հետո հավաքականը միասնաբար մարզվել չի կարող։ Հրազդանի ձորում են հավաքվում, խմբերի բաժանվում ու պարապում փոքր դահլիճներում, որ գտնում են մարզիչները, ասում է «Օլիմպավան»-ի մարզիչներից Էրիկ Օհանյանը. «Շաբաթը երկու օր այստեղ, շաբաթը երկու օր մեր հարազատ ընկերոջ դահլիճում, որտեղ մարզումներ ենք անում, բայց այդ դահլիճը ձյուդոյի դահլիճ է, այդ դահլիճում չկա սնարյադներ, իսկ «Օլիմպավան»-ում ամեն ինչը հագեցած էր ու ամեն ինչ ուներ»։

Նրա սաներից Հայկ Խաչատրյանն էլ է մասնակցելու առաջնությանը։ «Լավ կլիներ, որ միասնաբար պարապեինք ու անհրաժեշտ մարզագույքով», - դժգոհում է 13-ամյա մարզիկը։

Սպորտային համալիրը, որ մեկ տասնյակից ավելի մարզաձևերի ակումբներ ունի, մեկ ամիս է՝ չի գործում, հարյուրավոր սաներ են հաճախում, որ նախապես վճարել են ու հիմա չեն կարող պարապել։

Սկզբում փակ դռների մոտ էին մարզվում, նույնիսկ մարզագույքը թույլ չեն տվել համալիրից հանել։ «Օլիմպավան»-ի շուրջ 70 աշխատակից աշխատավարձ չի ստացել ու կատարյալ անորոշություն է։

«Օլիմպավան»-ի տնօրեն Իշխան Սեդրակյանն էլ տեղեկություն չունի՝ ի՞նչ է սպասվում իրենց. «Օլիմպավան»-ն ունի 70-ից ավելի աշխատակից, աշխատավարձը դե պարզ է չեն ստացել, վարկերը չեն մուծել, մեծ մասը վարձով են ապրում, դե մաքրուհիներ ունենք, որ վարձով են ապրում, խնդիրներ կան էլի»։

Մեկ ամիս է՝ մարզիկները, նրանց ծնողները, մարզիչները բողոքում, հորդորում են, որ պետական կառույցները թույլ տան իրենց շարունակել պարապմունքները, աշխատել, բայց նրանց լսող չկա։

Միայն «Օլիմպավան»-ը չէ, որ փակ է, Փաշինյանի իշխանության դեմ պայքարող գործարարի ձեռնարկությունների դռները կապարակնքվեցին նրան ազատությունից զրկելուց հետո։ Երկու ընկերությունում էլ այս մեկ ամսվա ընթացքում պետական կառավարիչներ նշանակվեցին։ «Մուլտի Վելնես» առողջարանային համալիրն էլ անցավ քաղաքապետարանին։

Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին սպառնում էր ունեզրկել նախընտրական քարոզարշավի օրերին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1ՉԼ. «Արարատ-Արմենիան» տանը հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ07.3405-08-2026
2«Նոան»՝ եվրագավաթային պայքարում․ Քիշնևում «Զիմբրուի» դեմ խաղում ի՞նչ սպասել09.0723-07-2026
3«Ալաշկերտը»՝ Կլուժում. «Կոնին դրված է հաջորդ փուլի ուղեգիրը»06.430-07-2026
4MVP международного кубка по пляжному футболу надеется на победу ЦСКА над "Спартаком" в РПЛ0016-10-2022
5«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում. Փաշինյանն ուլտիմատում է դրել՝ պարտվողները չեն ներվելու01018-08-2026
6Հայաստանում զբոսաշրջության ոլորտում նոր պահանջը խախտելու համար կարող է սպառնալ ազատազրկում01018-08-2026
7Сьон - Ноа Ереван01013-08-2026
8Летят азербайджанские совы. Представление возможного дебютанта ЛЧ "Сабаха"014.7619-08-2026
9Представление "Олимпиакоса" - соперника "Краснодара" по раунду плей-офф футбольной ЛЧ0014-08-2019
10Պետություն և Եկեղեցի. Մեդիա-նարատիվների բախումն ու աննախադեպ իրավական ճգնաժամը Հայաստանում01018-08-2026

Классификация: Спорт. Схожих патентов: 0. Схожих новостей: 10. Тональность: 0. Информативность: 5.97. Источник: www.azatutyun.am.