Вход на сайт

Просмотр новости

Найдите то, что Вас интересует

«Նոան»՝ եվրագավաթային պայքարում․ Քիշնևում «Զիմբրուի» դեմ խաղում ի՞նչ սպասել

Дата публикации: 23-07-2026 11:56:03

Հայկական ակումբը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Մոլդովայի փոխչեմպիոն «Զիմբրուի» հետ։

Основное содержимое страницы с новостью.

Եվրագավաթային հերթական փորձությունը Երևանի «Նոայի» համար Քիշնևում է։ Այստեղ հայկական ակումբը պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցել Մոլդովայի փոխչեմպիոն «Զիմբրուի» հետ։

«Ցանկանում ենք մեր երկիրն ու ակումբը լավագույնս ներկայացնել». Պերկովիչ

Քիշնևում խաղից առաջ «Ազատության» հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասաց. «Մենք ցանկանում ենք մրցել, ցանկանում ենք հնարավորինս լավը լինել և մեր երկիրն ու ակումբը ներկայացնել հնարավորինս լավագույն կերպով»։

«Նոա» ՖԱ կիսապաշտպան Հելդեր Ֆերեյրան էլ ընդգծեց. «Թիմը շատ լավ է պատրաստվել խաղին, մենք սկսել ենք նախապատրաստվել դեռ մեկ ամիս առաջ։ Ես կարծում եմ՝ ավելի քան պատրաստ ենք խաղին։ Հուսով եմ՝ ամեն ինչ ցույց կտանք մարզադաշտում։ Սա ինձ համար ևս մեկ եվրագավաթային խաղ է։ Արդեն երկու տարի անընդմեջ «Նոայում» խաղում եմ եվրագավաթային խաղեր, սա ինձ համար ևս մեկ խաղ է՝ ցույց տալու մեր որակները, և մենք ցանկանում ենք հաղթել»։

Նոր մրցաշրջանը «Նոան» սկսել է նաև նոր դեմքերով։ Տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրումներ է կատարել։

Գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասաց. «Բոլոր նոր խաղացողները շատ լավ են ադապտացվել թիմին։ Նրանք ընդունեցին մեր թիմի փիլիսոփայությունը, շատ լավ են աշխատում և շատ կարճ ժամանակում անմիջապես կարողացան ակումբի համար շատ կարևոր մաս դառնալ»։

Խոսելով հայկական ակումբի հնարավորությունների մասին՝ «Սպորտ Մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Քալանթարյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց. «Նոայի» շանսերը «Զիմբրուի» հետ դիմակայությունում շատ բարձր եմ գնահատում։ Կարծում եմ՝ հայկական ակումբը ֆավորիտի կարգավիճակ ունի և չպետք է խնդիրներ ունենա, առավել ևս, որ խաղը մրցակցի հարկի տակ է: Վստահ եմ, որ «Նոան» կարող է արդեն այստեղ դիմակայունության հարցերը լուծել։ Ինչու եմ այդպես կարծում՝ որովհետև «Նոան» եվրագավաթներում վերջին տարիներին ավելի շատ փորձ ունի, ավելի երկար ճանապարհ ունի անցած և ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի իր կազմում, հնարավորություն կտա այս դիմակայունությունում այդ առավելությունը ստեղծել»։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Աբովյանում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում

Схожие новости

#Наименование новостиТональностьИнформативностьДата публикации
1Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» զիջեց շվեյցարական «Սիոնին»՝ լքելով պայքարը07.2914-08-2026
2ՉԼ. «Արարատ-Արմենիան» տանը հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ07.3405-08-2026
3«Ալաշկերտը»՝ Կլուժում. «Կոնին դրված է հաջորդ փուլի ուղեգիրը»06.430-07-2026
4«Օլիմպավան»-ը փակ է. հավաքականի մարզիկներն աշխարհի առաջնությանը պատրաստվում են Հրազդանի կիրճում05.9707-08-2026
5Армянский "Ноа" вышел в плей-офф Лиги конференций0018-12-2025
6Sion connaît la suite potentielle de son parcours06.5420-07-2026
7Тульский "Арсенал" сыграет с "Нефтчи" во втором квалификационном раунде Лиги Европы0018-07-2019
8Сьон - Ноа Ереван01013-08-2026
9«Карабах» — «Динамо» Киев: стартовые составы команд на матч Лиги конференций09.1113-08-2026

Классификация: Спорт. Схожих патентов: 0. Схожих новостей: 9. Тональность: 0. Информативность: 9.07. Источник: www.azatutyun.am.